Կոնվերս Բանկը Leasing Expo 2023-ին կներկայանա «Կոնվերս լիզինգ» պրոդուկտով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

կ

Կոնվերս Բանկն իր «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորման մրցունակ պրոդուկտով միացել է ոլորտում առաջին, նախադեպը չունեցող Leasing Expo 2023 ցուցահանդեսին:

«Կոնվերս Բանկը մշտապես աջակցում է բիզնեսին և առաջարկում է ֆինանսավորման ճկուն մեխանիզմներ նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական հագեցվածության և արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով: Այդ մեխանիզմներից մեկը ներդրված «Կոնվերս լիզինգ» ֆինանսավորումն է»,-ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման և սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանը:

«Կոնվերս լիզինգ» ֆինանսավորումը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Դրա շրջանակում Բանկն առաջարկում է երկարաժամկետ ֆինանսավորում՝ առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով, մարման 84 ամիս առավելագույն ժամկետով:

Բանկի տաղավարի այցելուները ցուցահանդեսի ժամանակ կստանան մանրամասն տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն «Կոնվերս Lիզինգ» ֆինանսավորման վերաբերյալ և ցանկության դեպքում հնարավորություն կունենան լրացնել ֆինանսավորման հայտը: Բանկի աշխատակիցները կպատասխանեն նաև բիզնեսի ֆինանսավորման այլ հնարավորություններին վերաբերող հարցերին՝ առաջարկելով լավագույն լուծում:

Ի դեպ, Բանկը լիզինգային ֆինանսավորում է իրականացնում  նաև «ՀՀ Կառավարության Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառման» ծրագրի շրջանակում, որի դեպքում տոկոսադրույքները մինչև 10 տոկոսով սուբսիդավորվում են կառավարության կողմից:

«Կոնվերս լիզինգ»-ի մանրամասներն՝  այստեղ, իսկ տեսանյութն՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

--00—ԱՊ