Մարտակերտում ուժեղ սելավներից տուժել են Բաղրամյան, Իվանյան, Մաշտոցի,Սախարովի փողոցների բնակելի տները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Screenshot_10

Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը: Հրշեջ փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Մայիսի 31-ին տեղացած ուժեղ սելավից Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների առանձնատներ լցվել են անձրևաջրերով:  Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17:51-ին: Մարտակերտի  շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները, Մարտակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, կատարելով ջրահեռացման աշխատանքներ:

Ուժեղ սելավներից առավել շատ տուժել են Բաղրամյան, Իվանյան, Մաշտոցի, Սախարովի փողոցների բնակելի տները: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել և իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

--00—ՅՄ