Ավարտվում է «Արփա-Սևանի» վերանորոգման աշխատանքների ամփոփումը. թունելը կբացվի․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 22, 24News

21486_erik_grigoryan_1_M

Մի քանի օր հետո ավարտվում է «Արփա-Սևանի» վերանորոգման աշխատանքների ամփոփումը. թունելը բացվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է անում նախարարությունը Սևանից ավելի քիչ ջուր բաց թողնելու համար:

Գրիգորյանն ասաց, որ «Արփա-Սևանի» շնորհիվ հնարավոր կլինի մինչև 16 խորանարդ մետր ջուր բաց թողնել:

«Սևանից բաց թողնվող ջրի նպատակը ոռոգումն է, իսկ ոռոգման համակարգում հաշվառումը բացահայտում է: Հեկտարով են ջուր վերցնում: Հաշվարկ պետք է արվի, թե պահանջարկն ինչքան է: Չկա որևէ նախանշան, որ մինչև 170 մլն խորանարդ մետրից ավել ջուր բաց կթողնվի, որը նախատեսված է օրենքով: Դա կախված կլինի ջրապահանջարկից: Չնայած, որ ջրամբարներում ջրի ծավալը համադրելի է նախորդ տարվա ծավալների հետ, այս տարի չեն սկսվել հալոցքները, ձյան շերտը 30-40 սմ-ով ավել է, քան անցյալ տարի: Այս տարի առնվազն այսօրվա դրությամբ ջրային ռեսուրսները կլինեն ավելին, քան անցյալ տարի»,- ասաց Էրիկ Գրիգորյանը: