ՀՀ-ն Փաշինյանի իմաստուն ղեկավարությամբ իրականացնում է կարևոր քաղաքական և սոցիալական բարեփոխումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ֆ

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն իր շնորհավորական նամակում նշել է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի իմաստուն ղեկավարությամբ իրականացնում է կարևոր քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ՝ ուղղված պետության բարեկեցության զարգացմանն ու կայուն աճի ապահովմանը։

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԵԱՏՄ երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը ցուցաբերած հատուկ ուշադրության համար։

--00—ԱՊ