ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստին հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ԱՄՆ-ի միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։ Այն պետք է վավերացվի խորհրդարանում և ստորագրվի ՀՀ նախագահի կողմից։
--00—ՅՄ