Մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում. ՄիՊ ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

68d2d04d-e925-49e8-8387-149fc37e75f0.jpg

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.

«Սիրելի´ երեխաներ,
Շնորհավորում եմ բոլորիս երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Հարկ է նկատի ունենալ, որ մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:

Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։

Կարևոր է նաև ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, ընտանիքում երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ծնողավարության հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատանքը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ երեխաներ: Թող որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»:

--00--ԶՀ