Ապարանի հիվանդանոց են տեղափոխվել 36 և 25-ամյա դանակահարված քաղաքացիներ․ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

դանակ

Մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմանում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզեկ են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռուստամ Սարգսյանը․ նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային և հետին պատերի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ և 25-ամյա Արթուր Գևորգյանը, ով հիվանդանոց է տեղափովել «կրծքավանդակի թիկնային շրջանի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանց, ինչ հանգամանքներում են դանակահարվել, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։