Նոյեմբերի 9-ի փորձից ելնելով՝ խաղաղության երաշխավորման մեխանիզմները պետք է ավելի հստակ լինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարևոր է համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն։

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ալեն Սիմոնյանը կարծում է՝ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։

«Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»,- նշեց նա։

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի համար սկզբունքային հարց է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։

--00--ԶՀ