Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

51b5e022-eb51-4b78-b743-476e1b2cfdec.jpg

Այսօր շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու: Այս մասին այսօր Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում հնարավորություն ունեցա հանդիպել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք որոշակի առաջընթաց ունենք, և, հուսով եմ, որ սա կրկին առիթ կլինի վերահաստատելու երկու կողմերի միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- ասաց նա։

«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, եւ ես հույս ունեմ, որ այս հանդիպմանը կհաստատենք ընդհանուր կամքը՝ կարգավորելու հարաբերությունները երկու երկրների միջեւ»,-ասաց նա:

--00--ԶՀ