Երևանում 11 ամսական երեխան վայր է ընկել բարձր հարկից և մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

350787895_234467945988025_1319531987470857714_n

Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ ֆեյսբուքյան էջից։

Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք:

Երեխան գիտակցության չգալով մահացել է:

--00—ՅՄ