Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են ռազմաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

010623khorhrdakcutyun.thumb_

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը  հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում:

Քննարկվել են  Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Ոլորտային  գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի  կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Հանրապետության  նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և այլ հանգամանքների երկարատև առկայությունը:

Այդ համատեքստում նախագահը տվել է մի շարք նոր կարճաժամկետ ու երկարաժամկետ հանձնարարականներ՝ անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած հիմնախնդիրների հաղթահարման նպատակով:

--00—ՅՄ