Ռուստամ Բադասյանը արձակուրդ է մեկնում. նրան կփոխարինի տեղակալը՝ Արտյոմ Սմբատյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

14652

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը 3 օրով արձակուրդ կմեկնի:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հունիսի 7-9-ը ներառյալ:

Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

--00—ՅՄ