Եվրոպացի իրավապահները ոչնչացրել են մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութ տեղափոխող հանցավոր խումբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

1112333_v1.thumb_

Իսպանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են կազմակերպված հանցավոր խումբ, որին կասկածում են մրգերով և բանջարեղենով բեռնված բեռնատարներով միլիոնավոր եվրոյի թմրանյութերի մատակարարման մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտնել է Եվրոպայի ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ), որն օժանդակել է գործողության իրականացմանը։

Ըստ հաղորդագրության՝ հետաքննության ընթացքում իրավապահներն առգրավել են շուրջ 260 կգ մարիխուանա, ամֆետամին և կոկաին, որոնց արժեքը կազմում է 2 925 400 եվրո:

Եվրոպոլը հայտնում է, որ ապրիլի 23-ին իրականացված ստուգարշավի ընթացքում 14 մարդ ձերբակալվել է Լեհաստանում, ևս 6-ը՝ Իսպանիայում, ինչպես նաև առգրավվել է 0,5 մլն եվրոյի չափով կանխիկ գումար՝ տարբեր արժույթներով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ