Քըլըչդարօղլուն պարզաբանումներ է տվել իր հրաժարականի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

9b1c3674-faa6-425c-81f2-afb94657d3d1.jpg

Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած երկրորդ փուլի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի պարտությունից հետո լուրեր են շրջանառվում, թե նա հրաժարական է տալու։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քըլըչդարօղլուն, սակայն, նշել է, որ ներկուսակցական որևէ խնդիր ու լարվածություն չկա։

«Միասին կխոսենք, կորոշենք մեր ճանապարհային քարտեզը»,- ասել է 75-ամյա Քըլըչդարօղլուն։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ իշխանությունները կեղծ տեսանյութերով են իրականացրել ողջ քարոզարշավը (նկատի է ունեցել իբր քրդերի հետ նկարահանած տեսանյութը-խմբ․) և ընդգծել, որ «Ժողովրդահանրապետական»-ը շատ խորը արմատներ ունեցող կուսակցություն է։

«ԺՀԿ-ում ամեն կարծիք ու միտք հանգիստ ընդունվում է, քննարկվում և համապատասխան որոշում կայացվում։ Երբ հստակ որոշում լինի, մենք կտեղեկացնենք նաև հանրությանը»,- եզրափակել է խոսքը Քըլըչդարօղլուն։ 

--00--ԶՀ