Անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը խայտառակություն է․ ԻՔՄ-ն գրություններ է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

դանիել-իոաննիսյան-2

Դիլիջանում Ոստիկանության ՔՀԲ-ի պետի կողմից վճարման պահանջի դիմաց անչափահաս մատուցողին ծեծի ենթարկելը և ապա պաշտոնավոր այդ ոստիկանին քրեական հետապնդման չենթարկելը խայտառակություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։

««Իրազեկ քաղաքացիների միվորումը» վաղն առավոտյան գրություններ կուղարկի դատախազություն, ՄԻՊ-ին, քննչական կոմիտե և ՆԳՆ։ Կփորձենք հասկանալ, թե ինչու է մատուցող անչափահասին ծեծող ոստիկանը ազատվել քրեական հետապնդումից, որքանով է դա իրավաչափ, արդյո՞ք այդ անձը դեռևս աշխատում է ոստիկանության համակարգում և ինչ կարելի է անել` իր նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսելու համար»,-գրել է ԻՔՄ համակարգողը։

--00—ՅՄ