Երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

98920529_162252501996640_7950885712243458048_n

Հունիսի 4-ին Երևան քաղաքի կենտրոնական մասում անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:

Հունիսի 4-ին, ժամը 07.00-ից ժամը 14.30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09.00-ից ժամը 14.00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները:

--00—ՅՄ