Օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցներին տրամադրվող կայանատեղերը չեն ավելացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Մարտի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկեց Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը:

Քննարկմանը  «Իմ քայլ» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը նշեց․ «Կուզենայի մեր կողմից պարտադրանք լինի, որ նրանց կայանատեղի տրամադրվի»:

Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ  դրա հետ կապված քննարկում է եղել և նաև նամակ էին ստացել Օպերայի և բալետի թատրոնից: 

«Համայնքն ամեն տարի իրենց տրամադրել է անվճար կայանտեղիներ և նրանք ցանկանում էին, որ ավելացնեինք: Կարծեմ` մենք ավելացման հետ համաձայն չենք: Մենք չենք կարող տրամադրել այնքան ավտոկայանատեղի, որքան այնտեղ աշխատող կա, իսկ փորձը ցույց է տալիս, որ շատ փոքր գումարներով մարդիկ ձեռք են բերում ավտոմեքենաներ, գրեթե ամեն մարդ ունի մեկ ավտոմեքենա: Անցած տարի մոտավորապես 75 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, այս տարի ավելի շատ է սպասվում: Դրանց կեսից ավելին մնում է Երևանում: Այս պարագայում մենք, իհարկե, ինչ տրամադրում ենք, կշարունակենք, բայց ավելացում, կարծում եմ՝ չի լինելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավագանին 40 կողմ ձայներով ընդունել է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը: