ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային․
«Կան կարևոր բաներ, որոնք դուք պետք է իմանաք»,- Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում իր մասնակցության մասին Փաշինյանը հայտնել էր դեռ Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ․
«Ես հիմա «այդ թեմայի» վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը,- նշել էր նա։
--00—ՍՊ