ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գլխին հարված է ստացել, երբ հինգշաբթի երեկոյան Կոլորադոյից Վաշինգտոն վերադառնալուց հետո դուրս է եկել ուղղաթիռից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Մինչ այդ, ԱՄՆ նախագահը երկրի ռազմաօդային ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ բեմ բարձրանալիս սայթաքել և վայր է ընկել։ Նա կարողացել է ոտքի կանգնել միայն թիկնապահների օգնությամբ։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը հայտնվում է նման իրավիճակներում։
--00—ՅՄ