Քննարկվել են Արցախում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին հանդիպում է ունեցել «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է փոքր եւ միջին բիզնեսի դերը տնտեսության զարգացման գործում եւ նման քննարկումների անցկացումը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: