Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղության գործընթացում․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

azerbaijan-mid-agn

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղության գործընթացում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքներին։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունը, ավանդաբար տրամադրվում էր Շառլ Միշելի կողմից՝ որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։

«Հանդիպման մասին ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին դեպքը չէ, և դա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,-ասել է նա

--00—ՅՄ