Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

exanak-2

Հունիսի 2-ի ցերեկը, 3-ին, 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 6-7-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 2-3-ը, 5-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին և 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  34.4°C (1980 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     5.0°C (1997 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                19.7°C

--00—ՅՄ