Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

pashinyan-erdogan-2

Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։

Երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի 20 երկրի առաջնորդներ, 45 նախարար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկից հետո Փաշինյանը թվիթերյան իր էջում շնորհավորել է Էրդողանին՝ պատրաստակամություն հայտնելով միասին աշխատել պետությունների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման համար։

--00—ՅՄ