Մեղրիի անցակետից բերման է ենթարկվել կեղծ փողեր պատրաստող ու շրջանառող 41-ամյա տղամարդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

փող

Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի օպերատիվ ծառայողների հետ համատեղ մարտին 21-ին՝ ժամը 18։00-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Մեղրիի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Ռոմա Կ.-ին: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։ 

Նա 2018 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: