Արցախի ՄԻՊ-ը ծանոթացել է աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի երեխաների պահման պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

351149296_2484895061664871_6263170288853289325_n

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ և  Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործող աուտիզմի ցերեկային խնամքի և բուժման կենտրոն:

Պաշտպանը շնորհավորել է հաստատություններում գտնվող երեխաներին, ծանոթացել երեխաների պահման և խնամքի պայմաններին, ինչպես նաև վերահաստատել ՄԻՊ աշխատակազմի պատրաստակամությունը նպաստելու երեխաների` այդ թվում հաստատություններում գտնվող սաների իրավունքների պաշտպանության վրա շրջափակման ծանր հետևանքները հնարավորինս մեղմացնելու ջանքերին։

--00—ՅՄ