ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավորին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Այսօր ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին։

Մալայզիայի թագավորի հետ կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առկա երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մակարդակին։ Մալայզիայի թագավորն ու ՀՀ դեսպանը պատրաստակամություն հայտնեցին երկուստեք ջանքեր գործադրել դրանց ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Առանձնակի նշվեց հայկական համայնքի դերն ու պատմական նշանակությունը Մալայզիայի համար և հույս հայտնվեց, որ հնարավոր կլինի նոր գլուխ բացել այդ պատմական հարաբերություններում, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։