Հայբիզնեսբանկը «Մանկական գրքի փառատոնի» գլխավոր գործընկերն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

1

Երևանի «Անգլիական» այգում մեկնարկել է «Զանգակ» գրատան կողմից կազմակերպված «Մանկական գրքի փառատոնը», որի գլխավոր գործընկերն է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ։ 

Երեք օր շարունակ՝ հունիսի 1-ից 3-ը, այգում երեխաների համար կազմակերպվելու են խաղեր, ժամանցային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ:  

2

Բանկը ներկայացել է իր տաղավարով, որտեղ մանուկներն ու ծնողները ծանոթանում են հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկին՝ երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտին, որի միջոցով երեխան դեռ մանկուց սովորում է արդյունավետ տնօրինել անձնական ֆինանսները, իհարկե, ծնողների հսկողությամբ: 

4

Փառատոնի բացմանը ողջունելով բոլորին` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ուշադրություն հրավիրեց հատկապես մեր օրերում հրատարակչական գործի, տպագիր գրքի և ընթերցանության կարևորության վրա:  Վարչության նախագահի համոզմամբ ո'չ ֆիլմերը, ո'չ սոցիալական ցանցերը, չեն կարող փոխարինել տպագիր գրքին, ինչը թույլ է տալիս երևակայության և ստեղծարար մտքի շնորհիվ ունենալ առավել պաշտպանված ու կայուն ապագա:

5

«Մենք անընդհատ ասում ենք՝ երեխաները մեր ապագան են, սակայն քիչ ենք կենտրոնանում այն հանգամանքի վրա, որ երեխաները նաև երկրի ապագան են և  հաջողակ մասնագետներ ունենալու համար նրանց նաև ֆինանսական գրագիտություն է հարկավոր»,- Գևորգ Թառումյանը շեշտեց, որ ֆինանսական գրագիտությունը խրախուսելու և կարևորելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է հայկական բանկային շուկայում յուրահատուկ առաջարկով՝ մանկական քարտով:

 

6

Հանդես գալով որպես այս հրաշալի փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նպատակն է շարունակել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ փոքրիկներին տոն և մշտական անակնկալներ պարգևելու Բանկի ավանդույթը: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

8

7

1

10

1

--00—ԱՊ