Այսօր պիտի բռունցքվենք, վաղն ուշ է լինելու․ վիճակն օրհասական է․ Պարգև Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

պարգև սրբազան

«Հայ ժողովրդի համար եկել է օրհասական պահ. վտանգի տակ են Արցախը, Հայաստանը, նրա պետականությունը եւ հայ ժողովուրդն ընդհանրապես»,- այդ մասին ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով Գլենդելում հայ համայնքի բողոքի ակցիայի ժամանակ։ 

Արցախի թեմի նախկին առաջնորդը ընդգծել է՝ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի փոխարեն ճակատագրական որոշումներ կայացնել․

«Այսօր պիտի բռունցքվենք, վաղն ուշ է լինելու։ Այսօր էլ է արդեն ուշ։ Ազգը պիտի արթնանա։ Ինքն իրեն պիտի տեր և պաշտպան կանգնի։ Ով որ պաշտպանվում է, ով որ պայքարում է, նա է հաջողություն ունենում։ Պայքարողին են օգնում, օգնության հասնում»։ 

--00—ՍՊ