Հիմարություն է, Փաշինյանը կադաստրի վկայականի մասին խոսում է իր ընտրազանգվածին ընկալելի լեզվով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Քիշնևում փաստաթուղթ չստորագրվեց, քանի որ Ադրբեջանը չի շտապում։ Ալիևը լավ հասկանում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ կարող է շատ ավելին վերցնել, քան եթե հիմա խաղաղության պայմանագիրը կնքվի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ադրբեջանի խնդիրը ոչ թե միայն Արցախն Ադրբեջանի կազմում ամրագրելն է, այլ ունի լուրջ նկրտումներ Հայաստանի տարածքի նկատմամբ՝ անկլավներ, միջանցք կամ ճանապարհ, նաև փախստականների վերադարձ: Եթե Հայաստանը դնում է Արցախի բնակչության իրավունքների և անվտանգության հարցը, Ալիևն էլ պնդում է, որ փաստաթղթում պետք է ամրագրվի ադրբեջանցիների վերադարձի հարցը, որը Հայաստանի համար մեծ ռիսկեր է պարունակում»,- ավելացրեց նա: 

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ որպես ՀՀ վարչապետ ուզում է հասնել մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնի ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական», քաղաքագետը նշեց, որ Փաշինյանը կադաստրի վկայականի մասին խոսում է իր ընտրազանգվածին պատկերավոր եւ հասկանալի բացատրելու համար իր նպատակը, մինչդեռ տրամաբանող մարդիկ հասկանում են, որ դա հիմարություն է, քանի որ Հայաստանը ՄԱԿ անդամ երկիր է և վաղուց կադաստրի, ծննդական վկայական ունի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ