ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են․ ի՞նչ է քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

իրան ռդ

Հունիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման հեռանկարների շուրջ:

Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ շեշտը դրվել է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վրա:

--00—ՍՊ