ԱՄՆ-ը չի ձգտում և երբեք չի ձգտել տապալել Ռուսաստանի կառավարությունը․ Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

սվսվ

«ԱՄՆ-ը չի ձգտում և երբեք չի ձգտել տապալել Ռուսաստանի կառավարությունը. ռուսներն իրենք պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի իրենց ապագան»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Հելսինկիի քաղաքապետարանում ունեցած ելույթի ժամանակ։

Հեռարձակումն իրականացվել է Պետդեպարտամենտի YouTube-ալիքում։

«Թույլ տվեք ուղղակիորեն դիմել ռուս ժողովրդին։ ԱՄՆ-ը ձեր թշնամին չէ, սառը պատերազմի ավարտից հետո մենք հույս ունեինք, որ Ռուսաստանը պայծառ ապագա ունի՝ լիովին ինտեգրված ամբողջ աշխարհի հետ։

Այժմ ԱՄՆ-ն և դաշնակիցներն աշխատում են Կիևի հետ «արդար և կայուն խաղաղության» առանցքային տարրերի շուրջ կոնսենսուսի հասնելու համար, որպեսզի վերջ դրվեն Ուկրաինայում ռազմական գործողությունները։ Վաշինգտոնը կշարունակի Ուկրաինային տրամադրել իր ռազմական աջակցությունը»,- ընդգծել է նա։ 

--00—ՍՊ