Հեռացվելու են նաև ինձ սպասարկող ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Ալեն

«Հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը․

«Հեռացվելու են ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %։ 

ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում էր․  «Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը։ Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա, որովհետև մեր նպատակը ոչ թե պարզապես պատասխանատվություն կիրառելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը, օրինապահ վարքագծի խթանումը»։ 

 --00—ՍՊ