Հնարավորինս կաջակցենք նորարարության ծրագրերին․ Խաչատուրյանը՝ «AGBU-Silicon Valley»-ի նախագահին 

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

sgsd

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության՝ «AGBU-Silicon Valley» մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության խթանման և միասնական օրակարգի ձևավորմանը:

Հանրապետության նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել բարձ տեխնոլոգիական արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին:

 --00—ՍՊ