Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

եռհ

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել Բալասորեում տեղի ունեցած երկաթուղային աղետի դեպքով։

Գերատեսչությունում ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ, կա ավելի քան 900 վիրավոր։

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ երկրի արեւելքում գտնվող Օդիշա նահանգի Բալասորե քաղաքի մոտ։ Երկաթուղային տրանսպորտի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մարդատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել ռելսերից և հայտնվել հարակից գծի վրա։

--00—ՍՊ