Արցախի Վերածննդի հրապարակից վերամեկնարկել են ներքին զբոսաշրջային տուրերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

արցախ

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ վերամեկնարկած զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագրով այսօր՝ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից առաջին զբոսաշրջային երթն է կազմակերպվել երեք տարբեր ուղղություններով:
 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջային  երթուղիներում ընդգրկված  են՝ Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն թանգարան-Հակոբավանք-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Բովուրխանի վանք-Ամարասի վանք-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Պատարա՝ քայլարշավ դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի-Աստղաշեն գյուղ, ուղղությունները։

Մեր զրուցակցի  խոսքով՝ ցանկացողների թիվը գերակշռում էր վաճառքի համար նախատեսված տոմսերի քանակից:

Վերամեկնարկած  զբոսաշրջային տուրերի ծրագրի համաձայն  մինչև  սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր, Ստեփանակերտի զբոսաշրջային կենտրոնից(Վերածննդի հրապարակից) երեք տարբեր ուղղություններով մեկնելու են զբոսաշրջային ավտոբուսներ՝ զբոսավարի ուղեկցությամբ։

Տոմսի արժեքը կազմում 500 դրամ, որում ներառվում է ուղևորափոխադրումը և զբոսավարի ծառայությունը։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային կենտրոնից:

--00—ՍՊ