18-ամյա դպրոցականը գրպանում կռփազենք ու ծալովի դանակ է պահել․ նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սպիտակցի 18-ամյա մի երիտասարդ մոտը սառը զենք է պահում: Հունիսի 2-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Սպիտակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել են կռփազենք և ծալովի դանակ, որոնք վերցվել են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:

 --00—ՍՊ