Փաշինյանն ասում է` չգիտենք Հայաստանի տարածքը որն է, դա պետք է մեր հարևանները որոշեն. Սոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

«Փաշինյանը Մոսկվայում վերջերս կայացած հանդիպման ժամանակ լռելյայն վերահաստատեց ԼՂ-ն Ադրբեջանի կազմում անցնելու հարցով համաձայն լինելու միտքը»,- այդ մասին «Հայկական օրակարգ» նախագծի քննարկումների ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը․

«Կա իրավունքների պաշտպանություն, սեփական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք։ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ մենք չգիտենք որն է մեր տարածքը, մեր փոխարեն պետք է որոշեն մեր հարևանները։ Իշխանությունները, որ ամիսներ առաջ խոսում էին սուվերենությունից հրաժարվելու հայտարարությունները քրեականացնելու մասին, այսօր այդ սուվերենությունից ոչինչ չեն թողել»,- ընդգծել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 --00—ՍՊ