Իսրայելի բանակը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

822738ca-123d-4e62-8c04-e98ed713b7ca.jpg

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին փոխհրաձգության մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսրայելի բանակը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանին տեղի է ունենում հրաձգություն՝ միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդելով։

Ավելի վաղ իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդել էր Եգիպտոսի հետ սահմանին երկու մարդու վիրավորվելու մասին։

Times of Israel-ն էլ իր հերթին հայտնել է, որ իսրայելա-եգիպտական սահմանին հաճախակի են տեղի ունենում թմրամիջոցների փոխադրման դեպքեր։ Նշվում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ փոխհրաձգություն է տեղի ունեցել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվողների և իսրայելական բանակի զինվորների միջև։

--00--ԶՀ