Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

be185808-eee1-499b-ab63-4e1f59531649.jpg

Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes Sprinter և անհայտ մակնիշի մոտոցիկլետը:

Մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ 3 հոգի տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

Mercedes Sprinter -ը հաշվառված է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ընկերության հաշվեկշռում: 
--00--ԶՀ