Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Մոնղոլիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1112478.jpg

Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 31-ին քառօրյա այց կկատարի Մոնղոլիա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Մոնղոլիան ամենահեռու վայրերից մեկն է, որտեղ Հռոմի պապը երբևէ այցելել է։

Գործակալությունը հավելում է, որ Մոնղոլիայում ապրում կաթոլիկ եկեղեցու ընդամենը 1300 հետևորդ, սակայն  Չինաստանին մոտ լինելու պատճառով երկիրը կարևոր նշանակություն ունի Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու համար։

Վատիկանից հայտնել են, որ Հռոմի պապը Մոնղոլիա է այցելու այդ երկրի նախագահի և կաթոլիկ առաջնորդների հրավերով։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Մաթեո Բրունին հայտարարել է, որ այցի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
--00--ԶՀ