Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջին՝ նրա մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

261b475993228b07d716220c9cb53ed0_1685797380_v1.thumb_.jpg

Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա կայանված, դռները բաց, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ վարորդը մեքենան կայանել է և իրեն կամրջից ցած է նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները, քննիչներն ու պարեկները կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի:

Իրավապահները տեղեկություն են ստացել, որ կամրջի վրա կայանված նշված ավտոմեքենայով է տղամարդը եկել, կայանել այն և իրեն ցած նետել: 

--00--ԶՀ