Հնգյակի երկրները բացառիկ հնարավորություն ունեն մասնակցել եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

4272_ETM_M

Մինսկի ու Մոսկվայի համագործակցությունն ինչպես Միութենական պետության, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում չի սահմանափակում Ռուսաստանին՝ փոխգործակցության համանման մակարդակի հասնելու նաև ՀՀ-ի, Ղազախստանի ու Ղրղզստանի հետ։ Այս մասին «СБ. Беларусь сегодня» պարբերականում գրել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։

«Այն փաստը, որ Բելառուսն ու Ռուսաստանը հանդիսանում են ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Միութենական պետության մասնակիցներ, չի նշանակում, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ սահմանափակված է ՀՀ-ի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ նույնպես հասնելու փոխգործակցության համանման մակարդակի։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել որևէ մեկի հետ՝  ի վնաս մյուսի»,-գրել է Գրիզլովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ խորը պատմական ու մշակութային կապեր ունի։

«Մոսկվայի համար կարևոր է շարունակել ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը հայ, ղազախ ու ղրղզ բարեկամների հետ։ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը «2010 թվականին Մաքսային միության ստեղծման ակունքներում են եղել, իսկ միությանը հայ ու ղրղզ գործընկերների միանալուց հետո արդեն ստեղծվել է ԵԱՏՄ-ն»,-գրել է դեսպանը։

Նրա խոսքերով, այսօր հնգյակի երկրները բացառիկ հնարավորություն ունեն մասնակիցը դառնալու եվրասիական տարածքում ինտեգրացիոն նոր փուլին։

--00—ՅՄ