Կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ․ ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

351191576_503080091959862_4078631779870588153_n

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորով դիմել է քաղաքացիներին․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հանգստյան օրերին ձեզանից շատերն իրենց հանգիստը անցկացնում են բնության գրկում։

Ուստի, ևս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։

Հանգստի ընթացքում՝

-Աղբ մի՛ նետեք բնության մեջ,

-Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը,

-Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով։ Պահպանե՜ք հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը»։

--00—ՅՄ