Փաշինյանը՝ Ալիևի ետևում նստած. կադրեր Էրդողանի երդմնակալությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով Էրդողանը վերընտրվեց, այսօր տեղի ունեցավ վերջինիս երդմնակալության արարողությունը, որին ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ։

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, երդմնակալության արարողությանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կից ներկայացվող կադրից հստակ երևում է` Նիկոլ Փաշինյանին միջոցառմանը տեղ են հատկացրել Ալիևի ուղիղ հետևում։

erdoxan

Միջոցառման առաջին շարքում ներկա Ալիևին և նրա կնոջը ողջունելուց անմիջապես հետո թուրք ղեկավարը ողջունում է նաև Ալիևի ետնամասում կանգնած Փաշինյանին։

--00—ՅՄ