Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

upload_2023_06_03t032723z_174492311_rc2fb1a62qfr_rtrmadp_3_india_crash_rail_pic4_zoom_1500x1500_27115.thumb_

Հնդկաստանի Օդիշա նահանգում երկու մարդատար և մեկ բեռնատար գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի, տուժել է առնվազն 803 մարդ։ Այս մասին հայտնում է PTI-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվել է ավելի քան 900 տուժածների մասին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու Կալկաթայից Չենայ ուղևորվող ուղեւորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու արդյունքում հայտնվել հանդիպակաց գծի վրա։

Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է ևս մեկ ուղևորատար գնացք, ինչից հետո գծերից դուրս է եկել մարդկանցով լի ևս մի քանի վագոն։

Ընդհանուր առմամբ, վթարի արդյունքում ռելսերից դուրս է եկել 17 վագոն, դրանք լրջորեն վնասվել են:

--00—ՅՄ