Հայաստանի կադաստրի թուղթը Հռոմում 2000 տարի առաջվա քարտեզում կա, թող Փաշինյանը գնա տեսնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Փաշինյանի կողմից խելագարություն է ասել «կադաստրի թուղթ չունենք», մեզ կասեն՝ տնվոր եք, վեր կացեք, գնացե'ք։ Նիկոլն ո՞ւմից է կադաստրի թուղթ ուզում ստանալ, Ադրբեջան՞ը մեզ պետք է կադաստրի թուղթ տա, Հայաստանի կադաստրի թուղթը Հռոմում 2000 տարի առաջվա քարտեզում կա, թող գնա ու տեսնի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ որպես վարչապետ ուզում է հասնել մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնի ՀՀ «Կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»:

Խոսելով Քիշնևում Փաշինյանի այն հայտարարության մասին, որ Տիգրանաշենի հարցը չպետք է գերագնահատենք, չկա այնպիսի մի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր, Գեղամ Մանուկյանը պատասխանեց.

«Փաշինյանը գլուխը պատով է տալիս, թե անկլավների թեման եղել է բանակցություններում, 1994 թվականին Բիշքեկում երբ զինադադար էր կնքվում, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանի մտքով չի անցել խոսել այդ տարածքների մասին: Այդ հարցն առաջացել է 2020-ի պատերազմից հետո։ Փաշինյանն ասուլիսի ժամանակ փորձեց մեղքը բարդել Գլխավոր շտաբի վրա, բայց պատասխան ստացավ, որ արգելվել է նման պայմանագիր ստորագրելը»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ