Լոկոմոտիվը հաղթեց, Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ․ Ռոստովը պարտվեց, Բայրամյանը մասնակցեց հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

tiknizyan_8_750x375_v1.thumb_

Այսօր՝ հունիսի 3-ին, տեղի ունեցան Ռուսաստանի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 30-րդ տուրի հանդիպումները։

«Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տորպեդոյին»: Հանդիպումն ավարտվել է «երկաթուղայինների» հաղթանակով՝ 3-1 հաշվով։ Հանդիպման 50-րդ րոպեին «Լոկոմոտիվի» կազմում աչքի ընկավ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, փոխանցում է Armsport.am-ը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ հաղթեց «Ռոստովին»՝ 4-1: Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Խորեն Բայրամյանը՝ փոխարինվելով ընդմիջումից հետո։

ՌՊԼ-ի 2022/23 մրցաշրջանում «Լոկոմոտիվը» 45 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։ «Ռոստովը» 53 միավորով եզրափակեց լավագույն քառյակը։

--00—ՅՄ