ՊՍԺ-ը պաշտոնապես հայտնեց Մեսսիի հեռանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Messi-750x375

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբից հեռանալու մասին։ Հայտնում է Armsport.am-ը։

«Մայրաքաղաքում երկու մրցաշրջանից հետո Լեո Մեսսիի և ՊՍԺ-ի միջև արկածը կավարտվի 2022-23 մրցաշրջանից հետո։

Ակումբը Լեոյին էլ ավելի մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում խփել է 32 գոլ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» թիմում կամ վերադառնալ «Բարսելոնա»։

--00—ՅՄ