Դեֆոլտից խուսափելու փաստաթուղթը դրվելու է նախագահ Բայդենի սեղանին՝ ստորագրման

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

1083843

ԱՄՆ Սենատը հինգշաբթի ուշ երեկոյան կողմ քվեարկեց փոխզիջումային օրինագծին՝ այն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրությանը։ Օրինագիծը թույլ է տալիս երկարաձգել կառավարության փոխառությունները մինչև 2025 թվականի հունվար, այլապես արդեն հաջորդ շաբաթ աշխարհի խոշորագույն տնտեսությունը կկանգներ դեֆոլտի առջև, գրում է Ամերիկայի Ձայնը։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրինագիծը ընդունվել էր Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը։ Սենատում այն ստացավ 63 ձայն՝ երկու կուսակցություններից։ Դեմ քվեարկեց 36 սենատոր։

«Օրինագիծն ընդունելով՝ կխուսափենք դեֆոլտից։ Ամերիկան կարող է թեթևացած շունչ քաշել»,- հայտարարել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ