Անկարայում կարճ զրույց է տեղի ունեցել նաև Փաշինյանի ու Էրդողանի միջև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

060323f81ac72e365b495989d182be0dfe46f5

Անկարայում կարճ զրույց է տեղի ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թայիփ Էրդողանի միջև։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախկին վարչապետը։

Հիշեցնենք, որ թուրքական կողմի հրավերով Փաշինյանը գտնվում է Անկարայում և մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

--00—ՅՄ